‘ՃՈ-ն Հայաստանի ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ’

737

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրասպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով այսուհետ Հայաստանի ողջ տարածքում կազմակերպվելու են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն է հայտնաբերել և կանխել ՃՏՊ առաջացնող անմիջական պատճառները:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ղեկին ոչ սթափ գտնվելու փաստին, երթևեկության սահմանված արագության գերազանցմանը, փոխարինված համարանիշերով և գերհզոր ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների շահագործմանը: Ոստիկանությունը հետիոտներին և վարորդներին կրկին հորդորում է միմյանց նկատմամբ ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել զիջող և կարգապահ:

Ճանապարհային ոստիկանությունը բոլոր վարորդներին կոչ է անում ավտոմեքենան վարել ամրագոտիներով ամրակապված, լինել առավել զգոն և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Անցկացվող միջոցառումների ընթացքի մասին պարբերաբար կտրամադրվեն տեղեկություններ:

Նախորդ հոդվածը‘Ադրիանո Գալիանի. Մեսին մոնստր է’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը և Սերգո Կարապետյանը Ագրարային համալսարանի ռեկտոր են ընտրել’