‘ՃՈ-ն սկսում է տուգանել ԱՊՊԱ չունեցող անձանց, իսկ սխալների համար ներողություն է խնդրում’

844

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:

Ճանապարհային ոստիկանություն

Նախորդ հոդվածը‘Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մերկասառույց. որոշ ճանապարհներ դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ փոխվարչապետ. Բանկերն արդարացի չեն բնակչության հանդեպ’