‘ՃՈ-ն վարորդի սթափությունը տեղում որոշող նոր սարքեր է ձեռք բերել’

676

Ճանապարհային ոստիկանության տեսուչներն այսուհետեւ հնարավորություն կունենան տեղում ստուգելու վարորդի սթափությունը, տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նախկինում սթափությունը ստուգելու համար վարորդը հրավիրվում էր մոտակա հիվանդանոց:  

Այժմ ոստիկանական համակարգ ներմուծված նոր սարքի մեջ տեսուչը կարող է գրանցել վարորդի անձնական տվյալները, ստուգել սթափության աստիճանը, եւ սարքի տրամադրած կտրոնի վրա արձանագրված տվյալների հիման վրա համապատասխան արձանագրություն կազմել: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը շուտով կնվազի’