‘ՃՈ տեսուչն ազատվել է աշխատանքից վարորդի դիմումի հիման վրա’

1173

Ոստիկանությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արսեն Սարգսյանը 2013 թ. օգոստոսի 3-ին, ժամը 10-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Հրազդան քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կարմիր լույսի առակայությամբ երթևեկելու համար կանգնեցրել է քաղաքացի Գ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան՝ չունենալով տվյալ հանգամանքը հիմնավորող տեսագրություն, քաղաքացուն հստակ չի բացատրել խախտման բնույթն ու էությունը, տվել է հակասական պարզաբանումներ, դրսևորել է ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ, կոպիտ և արհամարհական տոնով է խոսել քաղաքացու հետ, նրանից պահանջել է ստորագրել չլրացված արձանագրության տակ, ապա, նախապես վկայակոչած խախտման վերաբերյալ չկարողանալով որևէ հիմնավոր փաստ ներկայացնել, արձանագրություն է կազմել ճանապարհն ազատելու վերաբերյալ իր իսկ պահանջից հետո՝ վարորդի կողմից ավտոմեքենան մայթին կայանելու համար:

Ծառայողական քննության ընթացքում ուսումնասիրվել են ՃՈ տեսուչ Ա. Սարգսյանի կողմից նշված և նախորդ օրերին կազմված վարչական արձանագրությունների օրինական լինելու հանագամանքները: Պարզվել է, որ Ա. Սարգսյանը ճշգրիտ չի կատարել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները, այն է՝ վարորդ Ն.Պ.-ի կողմից՝ սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության փոխարեն վերջինիս նկատմամբ արձանագրություն է կազմել մեքենայում գտնվող ուղևորի կողմից ամրագոտին չամրակապելու համար:

Ծառայողական քննության արդյունքում՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՃՈ տեսուչ Արսեն Սարգսյանին հայտարարվել է պաշտոնին անհամապատասխանության մասին, և նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու վերցվել կադրերի ռեզերվ: Ծառայողական քննության եզրակացությունն ուղարկվել է Ճանապարհային ոստիկանության պետին՝ քննարկելու և հետագայում նման խախտումները բացառելու համար: 

Նախորդ հոդվածը‘Human Rights Watch-ը դատապարտում է ՌԴ իշխանությունների վերաբերմունքը միգրանտների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից’