‘ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. ավտոմեքենայից գազ է արտահոսել’

620

Հունվարի 22-ին, ժամը 23.26-ին ԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի մոտակայքում, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես բրաբուս» մակնիշի 11 AA 118 պետհամարանիշի, «Շևրոլե» մակնիշի L2650 պետհամարանիշի և «Շկոդա» մակնիշի L2653 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ 1979 թ. ծնված Գ. Պ.-ն, 1964 թ. ծնված Հ. Պ.-ն, 1964 թ. ծնված Թ. Մ.-ն և 1954 թ. ծնված Ս. Ղ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները փակել են «Շևրոլե» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաների գազի փականները:

Նախորդ հոդվածը‘Ութ տարեկան տղան կյանքի գնով փրկել է հարազատների կյանքը ‘
Հաջորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’