‘ՃՏՊ Երևանում. երկու կին մահացել են, երեք տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց’

985

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.07-ին, Օրբելի 6 հասցեում տեղի է ունեցել Ճանապարհային տրանսպորտային պատահար, կան զոհեր: Այս մասին iLur.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Ֆորդ» մակնիշի 15 ՍՏ 570 մեքենան բախվել է «DAF» ՄԱԿՆԻՇԻ 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետև ծառի, որը կոտրվել է, ապա՝ պատի: 

Մեքենայի մեջ հրդեհի բռնկում տեղի չի ունեցել:

Հայտնի է դարձել, որ տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում հինգ վիրավորներից երկուսը՝ երկու կին մահացել են, իսկ մյուս երեքը՝ երեք տղամարդ, տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ վթարված մեքենայի ուղևորների մոտ չեն եղել փաստաթղթեր, ուստիև փրկարարներին հայտնի չեն զոհվածների ու վիրավորների ոչ անուն-ազգանունները և ոչ տարիքը: Թեպետ նշվել է, որ բոլոր ուղևորներն էլ երիտասարդ են:

Նախորդ հոդվածը‘Վանաձորում մեծ քանակությամբ գծից հանած երթուղային տաքսիների հոսք է նկատվում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողին ոստիկանությունում շուրջ երկու ժամ պահելու տեղեկությունը չափազանցություն է. Լևոն Բարսեղյան’