‘ՃՏՊ Երևան-Էջմիածին ճանապարհին. 3 մարդ մահացել է’

1063

Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Մուսալեռ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 DZ 281 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել հանդիպակած պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել անձը չպարզված 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ երրորդը՝ հոսպիտալացման ճանապարհին:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ մացածներն են ՝ 25-ամյա Սարգիս Վաչագանի Դադաշյանը, 23-ամյա Պողոս Հովհաննեսի Թուսունյանը և Ստեփան Յուրիի Գոմցյանը: 

Նախորդ հոդվածը‘Հնդիկն ուշքի է եկել դիակիզման խարույկի վրա’
Հաջորդ հոդվածը‘Կասեցվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողությունը’