‘ՃՏՊ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ’

859

Փետրվարի 8-ին, ժամը 21.45-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հոկտեմբեր փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 81DS001 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Վ. ծնվ. 1985թ.) բախվել է սյանը, այնուհետև՝ «ՎԱԶ 2107» մակնիշի 70DD110 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Խ.) բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչից Ա.Վ.-ը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Խ.-ը (ծնվ. 2012թ.), Ա. Ե.-ը (ծնվ. 1991թ.), Ա. Շ.-ը (1991թ.) և Ա. Մ.-ը (ծնվ. 1952թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեպքի վայրում հրդեհի նշաններ չի հայտնաբերվել: Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Նախորդ հոդվածը‘Երեւանում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ «Հայ ավետարանական եկեղեցուն» պատկանող շինությունում’