‘ՃՏՊ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին. վարորդը մահացել է’

563

Այսօր, ժամը 07.15-ին ԱԻ նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 28 SS 269 և «ԲՄՎ» մակնիշի 31 UL 670 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «1-03» ծառայության աշխատակիցները «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Մ.-ին և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1986թ. ծնված Ա. Ս.-ին , ուղևորներ`  1987թ. ծնված Ա., 1964թ. ծնված Ռ. Դ.-ին, 1994թ. ծնված Վ. Ա.-ին տեղափոխել են Տաշիրի ԲԿ, որտեղ Ա.Ս. մահացել է. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ախուրյան գյուղում ամուսինները սպանել են միմյանց’