‘ՃՏՊ քաղաքապետարանի դիմաց. մեքենաների վարորդները հոսպիտալացվել են’

744

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 54 ML 444 և «BYD» մակնիշի Տ 4137 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի բանակը դադարեցրել է գործողությունները Գազայում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է $ 50 մլրդ վճարել ՅՈՒԿՕՍ-ին’