ՄԱԳԱՏԷ․ Հյուսիսային Կորեան, ըստ երևույթին, կրկին միջուկային ռեակտոր է գործարկել Յոնբենում

606

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացնում է, որ դատելով որոշ նշաններից՝ ԿԺԴՀ-ն վերագործարկել է ատոմային ռեակտորը Յոնբենում, որն ի վիճակի է արտադրել զինական պլուտոնիում, և որի աշխատանքը կասեցվել է 2018 թ․ դեկտեմբերին՝ Սինգապուրում Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից վեց ամիս անց։

Հյուսիսային Կորեան ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերությունները խզել է 2009 թ․ և իր մոտ չի թողնում գործակալության տեսուչներին։ Նրա միջուկային ծրագրերի մասին տեղեկություններն ատացվում են արբանյակներից։

Արբանյակային լուսանկարներից դատելով՝ այս տարվա հուլիսից միջուկային կենտրոնի մերձակա պահեստարաններում կրկին սկսել է ջուր հոսել, որն օգտագործվում է ռեակտորը սառեցնելու նպատակով։ Դա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ ռեակտորը կրկին գործի է դրվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼավրովն ակտիվորեն քարոզարշավ է անցկացնում
Հաջորդ հոդվածըԲելառուսը ԱՄՀ-ից կաստանա մեկ միլիարդ դոլար