ՄԱԳԱՏԷ․ Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» պատրաստելու հետքեր չեն հայտնաբերվել

139

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որում հայտարարել է, թե Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» պատրաստելու հետքեր չեն գտնվել։

Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

Բանաձևում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները Ուկրաինայի ատոմային օբյեկտներում։ Բացի այդ, փաստաթղթում մտահոգություն է արտահայտվում « Զապորոժյան ատոմային էլեկտրակայանի ուկրաինացի սպասարկող անձնակազմի նկատմամբ ճնշումների», ինչպես նաև «հարակից տարածքների գնդակոծությունների հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման անդադար խափանումների» կապակցությամբ։

Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը Ուկրաինայի միջուկային օբյեկտներում ՌԴ-ի  գործողությունների մասին ոչ պրոֆեսիոնալ  է կազմված։

Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը և Չինաստանը քվեարկել են բանաձևի դեմ, իսկ Հնդկաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Վիետնամը, ՀԱՀ-ը, Քենիան և Նամիբիան ձեռնպահ են քվեարկել։

Սեպտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը փակ նիստում բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ռուսաստանին ուժերը դուրս բերել Զապորոժյան ԱԷԿ-ի տարածքից։ Այն ժամանակ բանաձևը պաշտպանել էր 26 երկիր, յոթը ձեռնպահ էին մնացել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններում
Հաջորդ հոդվածըATP Finals. Ռաֆայել Նադալը հաղթեց Կասպեր Ռուուդին