ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ԶԱԷԿ կժամանի այս շաբաթ

329

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալության առաքելությունը Զապորոժյան ԱԷԿ մեկնելու համար ձևավորվել է և այնտեղ կմեկնի ընթացիկ շաբաթ։

«ՄԱԳԱՏԷ-ի աջակցության և համագործակցության առաքելությունն արդեն Զապորոժյան ԱԷԿ-ի ճանապարհին է։ Հպարտ եմ, որ գլխավորում եմ այդ առաքելությունը, որը ԶԱԷԿ կհասնի այս շաբաթ՝ ավելի ուշ»,- երկուշաբթի իր Twitter-ում գրել է Գրոսին։

Նա հավելել է, որ «անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինայի և Եվրոպայում խոշորագույն միջուկային օբյեկտի անվտանգությունը»։

Twitter-ում ՄԱԳԱՏԷ-ի էջում նշվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծեն առաքելության մասնակիցները ԶԱԷԿ-ում։ Մասնավորապես, խոսքը կայանին հասցված ֆիզիակական վնասները, անվտանգության համակարգերի աշխատունակությունը և օբյեկտի պաշտպանությունը գնահատելու մասին է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըSaint Louis Rapid & Blitz․ Լեւոն Արոնյանը 8-րդն է
Հաջորդ հոդվածըԳութերիշ․ Միջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը