ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնել է Զապորոժյան ԱԷԿ

131

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունն ուղղություն է վերցրել դեպի Զապորոժյան ԱԷԿ, հաղորդել է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Էներգոդարի շրջանում, որտեղ գտնվում է ատոմակայանը, ռազմական բարձր ակտիվություն է նկատվում, սակայն առաքելությունը շարունակում է ճանապարհը։

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը երկուշաբթի դուրս է եկել Վիեննայից և երեքշաբթի ժամանել է Կիև, որտեղ պատվիրակությունը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ինչպես ТАСС-ին հաղորդել է ՄԱԿ-ի աղբյուրը, պատվիրակության կազմում ընդգրկվել են տասը երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիայի, Հորդանանի, Իտալիայի, Չինաստանի, Լիտվայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի։ Պատվիրակությունը ղեկավարում է Գրոսին։ Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները չեն ընդգրկվել պատվիրակության կազմում՝ չեզոքություն և անաչառություն ապահովելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲունդեսվերի տեսուչ․ ՌԴ–ն ընդունակ է երկրորդ ճակատ բացելու
Հաջորդ հոդվածըSaint Louis Rapid & Blitz․ Ֆիրուջան նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է