‘
Չորեքշաբթի առավոտյան ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլին, փոխանցում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին տեղեկացրել էր, որ միջազգային գերատեսչության մասնագետները Իրանում քննարկելու են «Պարչին» օբյեկտի առնչությամբ համագործակցության հարցերը:
Հունվարի կեսերին ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Թեհրանում Իրանի ղեկավարների հետ անցկացված հանդիպումն անարդյունք է եղել: Գործակալությունը նաև տեղեկացրել էր, որ իր մասնագետներին այդպես էլ թույլ չեն տվել մուտք ունենալ Պարչին քաղաքի ռազմակայան, որտեղ, հնարավոր է, միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ են ընթանում, հաղորդում է РИА Новости-ն:
‘