‘ՄԱԳԱՏԷ-ի սերվերը կոտրած ցանցահենները պահանջել են դադարեցնել իրանցի միջուկագետների հետապնդումը’

673

Անցած կիրակի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) սերվերը կոտրած հակերները հայտարարություն են տարածել, որում պահանջում են դադարեցնել իրանցի միջուկագետների հետապնդումները և սպառնում հակառակ դեպքում հրապարակել սերվերից առևանգված գաղտնի տեղեկատվությունը, այս մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիլ Թյուդորը:

Տվյալների բազան, որտեղ կարողացել են մուտք գործել հակերները, մասնավորապես պարունակել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների հասցեներն ու հեռախոսահամարները:

Թեև հակերների ներկայացրած պահանջները համընկնում են այն պահանջներին, որոնք բազմիցս ներկայացրել է Իրանը՝ իրանցի գիտնականների դեմ մահափորձերի առնչությամբ, այնուհանդերձ, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը հակված չէ կարծելու, թե հակերները գործել են Թեհրանի հրահանգով: 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Ունեմ որոշակի վերապահումներ մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարի ժամկետով’