‘Մագդալենա Օգուրեկ. Վարշավան մեղավոր է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու հարցում’

1211

‘

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հարցում մեղավոր են Լեհաստանի իշխանությունները: Այս մասին հայտարարել է ձախակողմյան ուժերի կողմից հանրապետության նախագահի թեկնածու Մագդալենա Օգուրեկը Wprost շաբաթաթերթին տված հարցազրույցում:

«Իմ հիմնական մեղադրանքը Լեհաստանի նախագահի հասցեին վերաբերում է լեհ-ռուսաստանյան հարաբերությունները լիովին փչացնելուն: Այն ազդանշանները, որ ուղարկում է իշխանությունը, հանգեցրել են նրան, որ ռուսաստանյան ԶԼՄ-ներում մենք ներկայանում ենք որպես Ռուսաստանի ամենամեծ թշնամին՝ ԱՄՆ-ին հավասար»,- կարծում է Օգուրեկը: «Մեր իշխանությունները քննարկում էին Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը: Երկու ամիս առաջ ես մասնակցել եմ եվրոպական ձախ ուժերի առաջնորդների հանդիպմանը և գիտեմ, որ նրանց համար Դոնբասը խնդիր չէ: Բոլորն էլ ասում էին, որ սպառնալիքը, նախևառաջ, «Իսլամական պետությունն» է»,- հավելել է քաղաքական գործիչը:

Օգուրեկի խոսքով՝ Լեհաստանի իշխանությունները պետք է մտածեն ազգային անվտանգության համակարգն ապահովելու մասին: «Մենք պետք է դուրս թռչենք և սու՞ր ճոճենք միջուկային տերության դեմ: Բայց ինչպե՞ս: Մենք ուղղաթիռներ ենք գնել՝ առանց ինքնապաշտպանության համակարգերի: Ուզածդ զինվոր կարող է խոցել դրանք: Patriot հրթիռներ ենք գնել, բայց առայժմ ընդամենը երկու մարտկոց կստանանք, մյուսները մեզ կփոխանցվեն միայն 2022-2025 թթ.»,- ասել է նախագահի թեկնածուն:

Լեհաստանում հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի մայիսի 10-ին: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու: Վերլուծաբանների կարծիքով՝ հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Փոխանցում է ТАСС-ը:

‘

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուս»-«Ռեալ». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանի ընկերությունները 35%-ով պակաս հարկ են վճարել’