Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց արագ եւ կայծակնային խաղի SuperUnited Rapid & Blitz Croatia մրցաշարը։
Նորվեգացի գրոսմայստերը 36 հնարավորից վաստակեց 22,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։ Նրանից կեսական միավոր հետ մնացին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ալիռեզա Ֆիրուջան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
SuperUnited Rapid & Blitz Croatia-ն Grand Chess Tour-ի երրորդ փուլն էր։