‘Մագնուս Կարլսենը դարձավ շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն’

1311

22-ամյա Նորվեգացի Սվեն Մագնուս Էեն Կարլսենը հռչակվեց շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն:

Հնդկաստանի Չեննայ քաղաքում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտի 10-րդ տուրում Կարլսենը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 65-րդ քայլին Անանդն ստիպված էր համաձայնելու առաջարկված ոչ-ոքիին, այսպիսով, աշխարհի արդեն նախկին չեմպիոնը կորցրեց մատչը փրկելու բոլոր հույսերը: Մնացած 2 պարտիաները խաղարկելու անհրաժեշտություն չկա:

2013թ.-ից Մագնուս Կարլսենին է պատկանում համաշխարհային վարկանշային աղյուսակի պատմության ամենաբարձր գործակիցը՝ 2872: Վարկանշային աղյուսակում նրան հաջորդումէ Լեւոն Արոնյանը: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի փորձագետ. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումը Յանուկովիչը մի քանի ամիս առաջ էր կայացրել’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Արզումանյան. Այդտեղ քվեարկել-չքվեարկելու խնդիր չկար’