Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը որոշել է չպաշտպանել տիտղոսը։ Նրա հրաժարել է հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ մրցամարտից, որը նախատեսված է 2023 թվականին։
«Ես իմ թիմին, ՖԻԴԵ-ին եւ Յան Նեպոմնյաշչուն հայտնել եմ, որ չեմ մասնակցելու երկար շախմատի աշխարհի գավաթի խաղին»,- ասել է նորվեգացի գրոսմայստերը «Մագնուսի էֆեկտ» փոդքասթի եթերում։ Նա չի բացառել, որ հետագայում կարող է վերադառնալ դասական շախմատի աշխարհի առաջնություն։ Մագնուս Կարլսենը կշարունակի լիարժեք զբաղվել շախմատով եւ մասնակցել այլ մրցաշարերի։
Յան Նեպոմնյաշչու մրցակիցը աշխարհի չեմպիոնի մրցամարտում կլինի չինացի Դին Լիրենը, որը հավակնորդների մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը։