Համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը (2839) սենսացիոն պարտություն կրեց արագ շախմատի Chessable Masters օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում։
Աշխարհի բացարձակ չեմպիոնը չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի (2735) արգելքը՝ 2:3։
Կիսաեզրափակիչում Արտեմիեւի մրցակիցը կլինի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը պայքարից դուրս թողեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին՝ 3:2:
Ավելի վաղ ամերիկացի Ուեսլի Սոն քառորդ եզրափակիչում 2,5:1,5 հաշվով հաղթել էր Լեւոն Արոնյանին (ԱՄՆ) եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը «արմագեդոնում» հաղթեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին։
Պարտություն կրածները կշարունակեն պայքարը խրախուսական փուլում, որի հաղթողը մեծ եզրափակիչում կմրցի հիմնական փուլի հաղթողի հետ։
Chessable Masters-ը Champions Chess Tour-ի երկրորդ փուլն է։
Champions Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։