‘Մադլեն Օլբրայթը խոստացել է դժոխք ուղարկել Քլինթոնի հակառակորդներին’

1110

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և ֆեմինիստուհի Գլորիա Սթեյնեմը քննադատել են այն երիտասարդ կանանց, որոնք, փոխանակ Հիլարի Քլինթոնին պաշտպանելու, աջակցում են նախագահի պաշտոնի մյուս դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսին: Այդ մասին հաղորդել է UPI-ն:

Ելույթ ունենալով Քլինթոնին աջակցող հանրահավաքում՝ Օլբրայթն ասել է, որ եթե Հիլարին դառնա ԱՄՆ առաջին կին նախագահը, ապա դա իսկական քաղաքական հեղափոխություն կլինի: «Մենք կարող ենք պատմել, թե որքան դժվար է բարձրանալ կարիերայի սանդուղքով: Շատ երիտասարդ կանայք կարծում են, թե  արդեն ամեն ինչ իրենց փոխարեն որոշված է: Դա այդպես չէ… Այն կանանց համար, ովքեր միմյանց չեն օգնում, դժոխքում հատուկ տեղ կա», -հայտարարել է Օլբրայթը:

Մադլեն Օլբրայթը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1997-2001 թթ.: Նա առաջին կինն էր այդ պաշտոնում: Օլբրայթը հանդես էր գալիս միջազգային հարաբերություններում Միացյալ Նահանգների կոշտ քաղաքականության, ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի դիրքերն ամրապնդելու դիրքերից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայում խանութներն անցել են չորսժամյա աշխատանքային ռեժիմի’