Դատարանը ԱՄՆ-ում հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավոր զինակից, կոլումբիացի գործարար Ալեքս Սաաբի դեմ մեղադրանքների մեծ մասից։ Նրան այլևս չեն մեղադրում ամերիկյան բանկերի միջոցով փողերի լվացման մեջ։
Այնուամենայնիվ, Սաաբին 20 տարվա ազատազրկում է սպառնում փողերի լվացման նպատակով դավադրության մասնակցության համար։
Սաաբը ձերբակալվել է Կաբո-Վերդեի Հանրապետությունում 2020 թ․ հունիսին և արտահանձնվել է ԱՄՆ-ին այս տարվա հոկտեմբերին։
Հայրենի Կոլումբիայում գործարարը նույնպես մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների և թմրանյութերի առևտրի համար։ Կոլումբիայի իշխանությունները ոգևորությամբ են արձագանքել Սաաբի արտահանձնմանը ԱՄՆ-ին և ուշադիր հետևում են նրա դատավարությանը։
Իսկ Վենեսուելայում Ալեքս Սաաբի հետապնդումն անվանել են քաղաքական և տնտեսական պատերազմի մի մասը, որը Վաշինգտոնը մղում է Կարակասի դեմ։
Փոխանցում է BBC-ն։
