‘Մադուրոյի սուսերները՝ ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների’

2687

Վենեսուելայում ծայր առած ու մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաների ու երկօրյա գործադուլի  ընթացքում Մերիդա քաղաքում զոհվել է 30-ամյա մի ցուցարար: Գործադուլը հայտարարելվել է՝ ի նշան բողոքի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պլանների դեմ, որոնց համաձայն՝ ներկա խորհրդարանին փոխարինելու է Հիմնադիր ժողովը, որի ընտրությունները նշանակված են հուլիսի 30-ին: Ընդդիմությունը դրանք անվանել է «ոչ սահմանադրական և ոչ ժողովրդավարական» և բոյկոտի կոչ է անում:

Վենեսուելայի գործողությունները քննադատում են նաև մի շարք արտասահմանյան պետություններ, այդ թվում ԱՄՆ-ը: Վաշինգտոնը չորեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի 13 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի ոստիկանապետի, ՆԳՆ ղեկավարի և մի քանի նախկին ու գործող նախարարների նկատմամբ: Սպիտակ տունը սպառնացել է ավելի խիստ միջոցների դիմել, եթե ընտրություններն անցկացվեն:

Նախագահ Մադուրոն պատժամիջոցներն անվանել է «ապօրինի և աղաղակող»: Իսկ պատժացուցակում հայտնված պաշտոնյաներին անվանական սուսերներ է նվիրել՝ ի նշան բարոյական աջակցության:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Obamacare-ը փոխելու ծրագիրը. նոր ձախողում’
Հաջորդ հոդվածը‘Արժեքային Անդաստան’