‘Մադուրոն բնակարան կհատկացնի իր վրա մանգո շպրտած կնոջը’

1314

‘

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր երկրի բնակչուհուն բնակարան է նվիրել՝ այն բանից հետո, երբ վերջինս մանգո է շպրտել նախագահի գլխին:

Մառլենի Օլիվոն դա արել է այն ժամանակ, երբ պետության ղեկավարը, երկրի հյուսիսարևեյլան Անսոատեգի նահանգում նոր տրանսպորտային ցանց բացելու արարողության ժամանակ, ավտոբուս է վարելիս եղել:

Մի քանի օր անց հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Մադուրոն հեռուստադիտողներին ցույց է տվել մանգոն, որի վրա գրված է եղել՝ «Եթե կարող եք՝ զանգահարեք ինձ», և ներքևում՝ կնոջ հեռախոսահամարը:

Մադուրոն ասել է, որ իր օգնականներն արդեն կապվել են Օլիվոյի հետ և խոստացել, որ բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում 54-ամյա կնոջը նույնպես բնակարան կհատկացվի:

Մադուրոն ասել է նաև, որ մանգոն հասած է, այնպես որ ինքը կուտի այդ պտուղը: Ապա կատակել է, թե մանգոյի և իր միջև ինչ-որ ընդհանուր բան կա, քանի որ maduro իսպաներեն նշանակում է «հասուն»: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման. Ս.Սարգսյանի հարցազրույցը «Հյուրիեթ»-ին’
Հաջորդ հոդվածը‘Պեսկով. Պուտինի մասնակցությունը Հայաստանի միջոցառումներին չպետք է Անկարայի բացասական արձագանքի առիթ դառնա’