‘Մադուրոն քննադատել է երկրի գլխավոր դատախազին’

3317

‘

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խիստ քննադատության է ենթարկել երկրի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգա Դիասին: Վերահսկիչ գերատեսչության ղեկավարը բացահայտ անհամաձայնություն է հայտնում գործադիր իշխանության գործողություններին, մասնավորապես՝ Սահմանադրական ասամբլեա հրավիրելուն, ընդ որում՝ առանց հանրաքվեի: Երկրի հիմնական օրենքը փոխելու լիազորություն ունեցող այդ մարմնի ընտրությունները նշանակված են հուլիսի 30-ին:

«Ինչ-որ մեկը կասեր, որ սահմանադրությունը և սոցիալական ծրագրերը չի կարելի բարելավել: Այդպես կասեր դավաճանը, որի ժամանակը շուտով ավարտվելու է»,- Մադուրոյի խոսքն է մեջբերում El Nacional թերթը: Երկրի ղեկավարի կարծիքով՝ Սահմանադրական ասամբլեայի հրավիրումն անհրաժեշտ է ներկայում գործող սոցիալական ծրագրերը բարելավելու համար:

Հունիսի 28-ին Վենեսուելայի գերագույն դատարանը գլխավոր դատախազին արգելել է լքել երկիրը, սառեցրել է նրա հաշիվները և պարտավորեցրել հուլիսի 4-ին ներկայանալ դատարան ցուցմունք տալու: Օրտեգա Դիասը կասկածվում է «ծառայողական պարտականությունները կատարելիս կոպիտ խախտումներ թույլ տալու մեջ»:

Փոխանցում է ТАСС-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Ափաթուրայ. ԼՂ հարցը ռազմական լուծում չունի’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում’