Մադուրո․ Մենք պատրաստ ենք բանակցելու ընդդիմության հետ

135

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ, և երախտագիտություն է հայտնել Մեքսիկային և Նորվեգիային՝ բանակցային գործընթացը կազմակերպելու ջանքերի համար։

«Բանակցության ձեռք եմ մեկնում վենեսուելական ողջ ընդդիմությանը՝ ինչպես միշտ։ Շնորհակալ եմ Նորվեգիային և Մեքսիկայի կառավարությանը՝ հանուն Վենեսուելայի ժողովրդի խաղաղության և երկխոսության հասնելու պատրաստակամության համար։ Հենց դա է դեմոկրատական ճանապարհը»,- Twitter-ում գրել է Վենեսուելայի նախագահը։

Հինգշաբթի նորվեգական դեսպանությունը Մեքսիկայում հաստատել է, որ Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 26-ին։

Քաղաքական իրավիճակը երկրում սրվել է 2019 թ․ հունվարի 23-ից, երբ ընդդիմության ղեկավար Խուան Գույդոն իրեն հայտարարեց նախագահի պաշտոնակատար։ Նրան պետության ժամանակավոր ղեկավար ճանաչեց ԱՄՆ-ը, վերջինիս միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և Եվրամիության անդամների մեծ մասը։ Մադուրոն դա անվանեց հեղաշրջման փորձ և դիվանագիտական հարաբերությունները խզեց ԱՄՆ-ի հետ։ Ի պաշտպանություն Մադուրոյի՝ հանդես եկան Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան և Թուրքիան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Բոլոր 8 խմբերի մրցաշարային աղյուսակներն առաջին տուրից հետո
Հաջորդ հոդվածըՓորձագետներ․ Ուկրաինայում անհետ կորել է ավելի քան 15 հազար մարդ