‘Մադուրո. Վենեսուելային ազգային անվտանգության սպառնալիք հայտարարելը ԱՄՆ-ի պատմական սխալն է’

930

Վաշինգտոնի որոշումը՝ Վենեսուելային ազգային անվտանգության «սպառնալիք» հայտարարելու մասին՝ «շատ թանկ» կնստի ԱՄՆ կառավարության  վրա: Այդ մասին հինգշաբթի Կարակասում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով «հակաիմպերիալիստական երթի» ընթացքում:

«Միացյալ Նահանգներն ամենալուրջ պատմական սխալն է թույլ տվել, ինչը նրա վրա շատ թանկ կնստի,- ասել է Մադուրոն:-ԱՄՆ ժողովրդի համար միակ սպառնալիքը իրենց սեփական իշխանությունների որոշումներն են, ովքեր պատերազմի կուրս են վարում»:

Ավելի վաղ Բարաք Օբաման կարծիք էր հայտնել, թե Վենեսուելան «արտակարգ սպառնալիք» է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: Նա նաև պատժամիջոցներ էր սահմանել վենեսուելցի յոթ պաշտոնյաների նկատմամբ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է անցյալ տարի հարավամերիկյան այդ երկրում հակակառավարական ցույցերի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

«ԱՄՆ-ը մեզ սպառնալիք է հայտարարել այն պատճառով, որ Վենեսուելայի արդարադատությունը բանտ է ուղարկել նրա գլխավոր գործակալին՝ ընդդիմության ներկայացուցիչ Լեոպոլդո Լոպեսին»,- հայտարարել է Մադուրոն՝ վերջինիս անվանելով «Միացյալ Նահանգների հակահայրենասիրական գործակալ» և «մարդասպան-կրկնահանցագործ»:

Նախորդ օրը Մադուրոն խորհրդարանին խնդրել էր իրեն օժտել հատուկ լիազորություններով՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքներին դիմակայելու համար:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ ընդդեմ Վարդան Այվազյանի. «Հետք»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի լրացված կենսագրությունը ‘