‘Մադրիդը և ԵՄ-ն Կատալոնիային զգուշացնում են անկախություն հռչակելու հետևանքներից’

1699

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ երեքշաբթի ցերեկը խորհրդարանում նախատեսված ելույթի նախօրեին կատալոնացի անջատականների ղեկավարի նկատմամբ ճնշումը սաստկացել է, և ոչ միայն Մադրիդի կողմից:

Պուչդեմոնի ելույթից հաշված ժամեր առաջ, ինչպես Բարսելոնայից հայտնում է BBC-ի թղթակիցը, ոչ ոք, նույնիսկ Պուչդեմոնի մերձավոր կուսակիցները հաստատ չգիտեն՝ արդյո՞ք երեքշաբթի կհայտարարվի իսպանական ինքնավարության անկախությունը:

Իսկ այդ ընթացքում Եվրամիության երկու խոշոր պետություններ՝ Ֆրանսիան և Գերմանիան, հանդես են եկել ի պաշտպանություն Իսպանիայի միասնության և ընդդեմ Կատալոնիայի անկախության միակողմանի հռչակման:

Իսպանիայի կառավարությունը, որ բախվել է 1981 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ամենախոշոր ու լուրջ քաղաքական ճգնաժամին, նախազգուշացրել է, որ անհապաղ պատասխան կտա միակողմանի հռչակմանը և քայլեր կձեռնարկի օրենքն ու ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ: Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենց դե Սանտամարիան երկուշաբթի հայտարարել է. «Ես Կատալոնիայի կառավարությունում խելամիտ մարդկանց կոչ եմ անում… մի ցատկեք անդունդը, որովհետև դուք ձեր հետևից մարդկանց կքաշեք այնտեղ»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պաշտոնատար անձինք’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Ղրիմի միացումը «ապօրինի բռնազավթում» է’