Մադրիդի «Ռեալը»՝ 2023թ․ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբ

370

Մադրիդի «Ռեալը» 2023թ․ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբն է, Deloitte Football Money League-ի հաշվարկով։

Անցած տարի Արքայական ակումբն ունեցել է ռեկորդային եկամուտ՝ 831 միլիոն եվրո, ինչը 118 միլիոն եվրոյով գերազանցել է ակումբի նախորդ տարվա եկամուտը

Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» (826 միլիոն եվրո)։ Առաջին անգամ երրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ն (802 միլիոն եվրո)։

Հնգյակում են նաեւ կատալոնական «Բարսելոնան» (800 միլիոն եվրո) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (746 միլիոն եվրո)։

Նախորդ հոդվածը«Զենիթը» հրաժարվել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերից
Հաջորդ հոդվածըԱնդրեյ Շեւչենկոն՝ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ