‘Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսանիայի գավաթի համար պայքարից (տեսանյութ)’

691

Իսպանիայի գավաթի խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Ատլետիկոյի» արգելքը: 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

«Ատլետիկոյի» մեկնարկային կազմում առաջին հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ, ակումբի սան Ֆերնանդո Տորեսը, որը դարձավ դուբլի հեղինակ: Նա աչքի ընկավ ամեն խաղակեսի առաջին րոպեին: Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց Անտուան Գրիզմանը:

Արքայական ակումբի կազմում մրցակցի դարպասը գրավեցին Սերխիո Ռամոսն ու Կրիշտիանու Ռոնալդուն, որը հանդիպումից առաջ երկրպագուներին ներկայացրեց երրորդ անգամ ստացած «Ոսկե գնդակը»: Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի համար պայքարից:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով և քառորդ եզրափակիչում կմրցի «Բարսելոնա» — «Էլչե» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է 5:0 հաշվով

 

ՌԵԱԼ Մ.-ԱՏԼԵՏԻԿՈ Մ.

2-2 (1-1)

MC

 

0-1՝ Ֆերնանդո Տոռես 1՛, 1-1՝ Սերխիո Ռամոս 20՛, 1-2՝ Ֆերնանդո Տոռես 46՛, 2-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 54՛

Առաջին խաղ՝ 0-2

 

ՌԵԱԼ Մ.. 13.Կեյլոր Նավաս, 3.Պեպե (2.Ռաֆայել Վարան, 59), 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (20.Խեսե, 72), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օլբակ, 2.Դիեգո Գոդին, 3.Գիլյերմե Սիքեյրա, 20.Խուանֆրան, 23.Միրանդա, 4.Մարիո Սուարես, 5.Տյագու, 6.Կոկե, 8.Ռաուլ Գարսիա (11.Ռաուլ Խիմենես, 81), 7.Անտուան Գրիզման (14.Գաբի, 74), 19.Ֆերնանդո Տոռես (10.Արդա Թուրան, 57)

 

Զգուշացում՝ Սերխիո Ռամոս 56՛ (Ռ), Մարսելո 83՛ (Ռ), Դանիել Կարվախալ 86՛ (Ռ), Իսկո 90՛ (Ռ), Ռաուլ Գարսիա 28՛ (Ա), Տյագու 49՛ (Ա), Դիեգո Գոդին 52՛ (Ա), Կոկե 85՛ (Ա) ; Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 15-ը՝ Գյումրիում (Մեծ ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Էլչեի» դեմ կխաղա առանց առաջատար ֆուտբոլիստների ‘