Մադրիդի «Ռեալը» չի երկարաձգի պայմանագիրը թիմի ավագ, 34-ամյա բրազիլացի պաշտպան Մարսելոյի հետ։
Արքայական ակումբը հունիսի 13-ին կանցկացնի հրաժեշտի պաշտոնական միջոցառում նախագահ Ֆլորենտինո Պերեսի եւ ֆուտբոլիստի մասնակցությամբ, հաղորդում է «Ռեալի» կայքը։
Մարսելոն «Ռեալում» էր 2007 թվականից՝ 545 խաղում խփելով 38 գոլ, կատարելով 103 գոլային փոխանցում։ Արքայական ակումբի հետ նա դարձել է Իսպանիայի 6-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի 5-ակի գավաթակիր։