‘Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ Ադրբեջանի ազգային թիմի մարզիչ’

1372

Խորվաթ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկին կգլխավորի ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկացնում է  Fanatik-ը:

Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ադրբեջանի հավաքականում Պրոսինեչկին կստանա տարեկան 1.5 միլիոն դոլար աշխատավարձ: Նա կփոխարինի Բերտի Ֆոգտսին, ով պաշտոնանկ էր արվել վերջերս:

Նախկինում Ռոբերտ Պրոսինեչկին աշխատել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում, ինչպես նաև գլխավորել է խորվաթական «Ցրվենա Զվեզդան» և թուրքական «Կայսերիսպորը»:

Նախորդ հոդվածը‘ Մեսսին գերազանցեց Ռաուլին. արգենտինացու նոր ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’