Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» խաղացող, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 29-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։
Անգլիայի ավարտված առաջնությունում Անտոնիո Ռյուդիգերը մասնակցել էր 31 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։