‘Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն մեկնաբանել է ռուս մոդել Իրինա Շեյկի հետ բաժանման լուրը’

758

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն մեկնաբանել է ռուս մոդել Իրինա Շեյկի հետ բաժանման լուրը:

«5 տարի հանդիպելուց հետո որոշեցինք բաժանվել: Կարծում եմ՝ որոշումը լավ կլինի երկուսիս համար էլ: Ես երջանկություն եմ մաղթում Իրինային»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է The Associated Press-ը: 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն հանդիպում է ուկրաինացի մոդել Յարա Խմիդանի հետ: Վերջինս մոդելային բիզնեսի ծագող աստղերից է: Նա ապրում է Նյու Յորքում:


Նախորդ հոդվածը‘Շարժում-88. Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը — Մաս 1’
Հաջորդ հոդվածը‘Պիրլոյի 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը’