‘
Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով՝ 1:4 հաշվով:
Այսպիսով, «Ռեալ»-ը իր պատմության մեջ 12-րդ անգամ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը և դառնում ֆուտբոլի պատմության առաջին թիմը, որը երկու տարի աընդմեջ հաղթում է եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: «Սերուցքայիններ»-ը հաղթել էին նաև 2016 թվականին:
Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկային րոպեներն անցան «Յուվենտուսի» տարածքային առավելությամբ, սակայն «սերուցքայիններն» աստիճանաբար ակտիվացան և առաջինը գոլ խփեցին։ 20-րդ րոպեին Զինեդին Զիդանի սաները տպավորիչ գրոհ կազմակերպեցին, և Դանիել Կարվախալի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը՝ դառնալով մրցաշարի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 3 եզրափակչում գոլ է խփում։ Թուրինցիները բավականին արագ վերականգնեցին հավասարությունը․ 27-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը։ Խաղակեսի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին։
Երկրորդ կեսը սկսվեց «Ռեալի» հսկայական առավելությամբ։ Զիդանի սաները փայլուն անցկացրեցին խաղակեսի մեկնարկը և կարողացան օգտագործել առավելությունը․ 61-րդ րոպեին հեռահար հարվածով հրաշալի գոլ խփեց Կազեմիրոն, իսկ 3 րոպե անց Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո Ռոնալդուն դուբլ ձևակերպեց։ Այս գոլերից հետո թուրինցիներն ուշքի չեկան, իսկ «սերուցքայիններին» հաջողվեց 4-րդ գոլը խփեց․ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Ասենսիոն։
Այսպիսով, «Ռեալը» դարձավ պատմության առաջին թիմը, որին հաջողվեց երկու տարին անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մադրիդյան թիմի համար Չեմպիոնների լիգայի գավաթը 12-րդն է, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։
Նշենք նաև, որ Ռոնալդուն մրցաշարի ռմբարկուների պայքարում շրջանցեց Լեո Մեսսին և հերթական անգամ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու՝ իր ակտիվում գրանցելով 12 գոլ:
«Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ»՝ 1:4
0:1 Ռոնալդու (20′), 1:1 Մանջուկիչ (27′), 1:2 Կազեմիրո (61′), 1:3 Ռոնալդու (64′), 1:4 Ասենսիո (90′)
‘