‘Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է Դե Խեայի տրանսֆերը գնելու մտքից’

1156

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան ամառային տրանսֆերային պատուահնի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին վստահեցնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը մտադիր չէ Իսպանիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերի համար վճարել 75 միլիոն եվրո:

Թիմում վստահում են Կեյլոր Նավասին, որը կշարունակի մնալ «Ռեալ»-ի առաջին համարը: Ավելի վաղ կոստառիկացի դարպասապահին իրենց աջակցությունն էին հայտնել նաև Զինեդին Զիդանը և թիմի խաղացողները:

Թիմի երկրորդ դարպասապահը կշարունակի մնալ Կիկո Կասիլյան, իսկ 3-րդ դարապսապահի տեղը ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Զիդանի որդին՝ Լյուկա Զիդանը: Ռուբեն Յանյեսը կլքի մադրիդյան թիմը:

«Սերուցքայիններ»-ը միևնույն ժամանկ ուշադրությամբ հետևում են «Միլան»-ի 18-ամյա դարպասապահ Ջիանլուիջի Դոնարումայի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս». հայտնի դարձավ տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ զույգը’
Հաջորդ հոդվածը‘Վարդին բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա խաղերը’