‘
Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում բարեգործական ընկերական հանդիպում տեղի ունեցավ Մադրիդի «Ռեալ»-ի և իտալական «Ռոմա»-ի լեգենդների միջև: Խաղն ավարտվեց «սերուցքայիններ»-ի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Մորիենտեսը, 1-ական անգամ աչքի ընկան Լուիշ Ֆիգուն և Էդվին Կոնգոն: Բացի նշված խաղացողներից «Ռեալ»-ի մարզաշապիկով դաշտ էին դուրս եկել նաև այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ռոնալդոն, Ռաուլը, Ռոբերտո Կարլոսը, Միչել Սալգադոն և այլք: «Ռոմա»-ի կազմում խաղին մասնակցած նախկին ֆուտբոլիստներից կարելի է առանձնանցնել Կաֆուին, Մաքս Տոնետոյին և Սիմոնե Պերոտային:
‘