‘
ՊՍԺ-ի հարձակվող Էդինոսն Կավանին, հնարավոր է, կարիերան շարունակի Լա Լիգան ներկայացնող թիմերից մեկում: Այս մասին հաղորդում է OK Diario-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրուգվայցու ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ատլետիկո»-ն: Մադրիդյան գրանդը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ Կավանին լարված հարաբերությունների մեջ է թիմակից Նեյմարի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին փարիզյան գրանդի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
‘