Մադրիդում մեկնարկած թենիսի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում 25-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 156-րդ ռակետ, 28-ամյա ֆրանսիացի Լյուկա Պույի հետ։
Համաշխարհային դասակարգման 26-րդ համարն անսպասելի պարտություն կրեց երկու սեթում՝ 3։6, 4։6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։
Երկրորդ շրջանում Լյուկա Պույի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը։
Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։