‘
Գերմանացի և բելգիացի գիտնականները կանխատեսել են 2018 թվականի Աշխարհի առաջնության ելքը։ Հաղթանակի հավանականության հաշվարկի համար 32 հավաքականից յուրաքանչյուրին՝ ըստ դասակարգման մեթոդի, մաթեմատիկորեն համադրել են հատուկ ալգորիթմով։
Հետազոտության արդյունքներով Մունդիալի ֆավորիտը Իսպանիան է։ Իսպանիայի հավաքականի հնարավորությունը կազմել է 17,8 տոկոս։ Իսպանացիներից հետո գերմանացիներն են՝ 17,1 տոկոս, հետո բրազիլացիները՝ 12,3 տոկոս։
‘