‘Մալախովն ընդդեմ քաղաքականության. Ինչո՞ւ է հաղորդավարը վիճել Առաջին ալիքի հետ’

2655

‘

Ռուսաստանյան Առաջին ալիքում որոշել են Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» թոք-շոուում ավելացնել քաղաքական թեմաները: Եվ հենց դա էլ, ըստ երևույթին, դարձել է տարաձայնությունների առարկա, որոնց արդյունքում հեռուստաալիքի ամենահանրահայտ հաղորդավարը սպառնացել է հեռանալ, պնդում են BBC-ի աղբյուրները:

Վերջին ժամանակները Մալախովը տարաձայնություններ է ունեցել հեռուստաալիքի ղեկավարության հետ: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ այնտեղ է վերադարձել նախկինում Առաջինի հատուկ նախագծերի ստուդիան ղեկավարող Նատալյա Նիկոնովան, որը վերջին տարիներին «Ռոսիա 1»-ում «Թող խոսեն»-ի մրցակիցը համարվող «Ուղիղ եթեր» շոուի պրոդյուսերն էր:

Մալախովի թիմի դժգոհության հիմնական պատճառն այն թեմաներն են, որոնք հայտնվել են Նիկոնովայի գալուց հետո: «Թող խոսեն» շոուն միշտ մասնագիտացել է սոցիալական և շոու-բիզնեսի թեմաների քննարկման ուղղությամբ: Մինչդեռ այժմ, BBC-ի աղբյուրների պնդման համաձայն՝ ծրագրում քաղաքական թեմաներ են հայտնվել, և հենց դա կարող էր դառնալ Մալախովի և պրոդյուսերի լարված հարաբերությունների պատճառը: Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս Mediascope-ի տվյալները, քաղաքական թեմաները շատ ավելի քիչ են հետաքրքրում հեռուստադիտողին: Նույնիսկ «Ուղիղ եթերը» նախագահի հետ Առաջին ալիքում շատ ավելի ցածր վարկանիշ է ունեցել, քան նույն օրվա «Թող խոսեն»-ի թողարկումը, որում քննարկվել է դերասան Ալեքսեյ Պանինի հետ կապված սկանդալը:

Մալախովը չի պատասխանել BBC-ի թղթակցի զանգերին, իսկ նրա ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից՝ տեղեկացնելով, որ Մալախովը մինչև օգոստոսի 10-ը արձակուրդում է:

2017 թ. հունիսին GQ ամսագրին տված հարցազրույցում Մալախովն այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչը կարող է նրան ստիպել հեռանալ Առաջինից: «Եթե միայն վարկանիշը բարձրացնելու համար ինձ ստիպեն ուղիղ եթերում սեռական հարաբերություն ունենալ խոզի հետ»:

Փոխանցում է BBC-ն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը պայքարը սկսում է Սինքֆիլդի Գավաթում’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդև. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հույս այլևս չկա’