‘
Մալայզիայի բարձրագույն հոգևորականությունը արգելել է երկրի մուսուլմաններին ընդգրկվել ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը, երեքշաբթի հաղորդել է AsiaOne լրատվական կայքը:
«Կարծում ենք, որ իսլամիստների կոչերը սրբազան պատերազմ՝ ջիհադ մղելու վերաբերյալ, ինչպես նաև ինքնազոհաբերությունը, հակասում են իսլամի հիմունքներին»,- հայտարարել է Ազգային խորհրդի՝ ֆեթվաների գծով նախագահ Աբդուլ Շուհոր Հուսինը: «Մալայզիայի մուսուլմանները չպետք է ընդգրկվեն ԻՊ-ի շարքերում»,- ֆեթվա ( հոգևոր հարմանագիր) է հրապարակել հոգևորականը:
Անցյալ շաբաթ Մալայզիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերում հայտնաբերվել է 70 հոգի, ովքեր համակրում են իսլամիստներին: Փոխանցում է ТАСС-ը:
‘