Մալայզիայի նոր վարչապետ Անվար Իբրահիմը որոշել է ծախսերը կրճատելու նկատառումով հրաժարվել մրցանակային Mercedes S600 ավտոմեքենայից, որը նրան է տրամադրվել կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
Այդ մասին նա երկուշաբթի հաղորդել է Facebook-ում իր էջում հրապարակման մեջ։
«Ես որոշել եմ հրաժարվել Mercedes S600-ից։ Ես չեմ ուզում, որ իմ աշխատանքը լրացուցիչ ծախսեր առաջացնի։ Այդ ավտոմեքենայի փոխարեն՝ ես կօգտագործեմ ցանկացած այլ տրանսպորտային միջոց, որն իմ վարչակազմի տրամադրության տակ է»,- շեշտել է Իբրահիմը։
Նոյեմբերի 25-ին Մալայզիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է կրճատել նախարարությունների թիվն իր կառավարությունում և կրճատել նրանց աշխատավարձերը։
Փոխանցում է tass.ru-ն։