‘Մալայզիայի ոստիկանություն. Ուրիշի անձնագրով թռչողներն իրանցիներ են եղել’

697

Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing 777-200 օդանավում ուրիշի անձնագրով եղել են երկու իրանցիներ, որոնք կապ չեն ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ, հաղորդել է Մալայզիայի ոստիկանությունը:

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը ասուլիսում հայտարարել է, որ նրանց երկուսի ինքնությունն էլ բացահայտվել է: Ենթադրվում է, որ նրանցից մեկը՝ 19-ամյա Փոուրիա  Նոուր Մոհամադ Մեհրդադը, մեկնում էր Գերմանիա, որտեղ պետք է քաղաքական ապաստան խնդրեր: Իրավապահները հաղորդել են, որ իրենց հաջողվել է կապվել Մեհրդադի մոր հետ, որը Ֆրանկֆուրտի օդանավակայանում սպասում էր որդու ժամանմանը: Երկրորդ իրանցին 29-ամյա Դելավար Սեյեդ Մոհամադռեզան է:

Մալայզիայի փրկարար ծառայություններն ընդլայնել են անհետացած ինքնաթիռի որոնումները, սակայն առայժմ ոչ մի հետք չի հայտնաբերվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրես-ԲՀԿ հանդիպումը համագործակցության խորացման սկիզբ է դնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ. Ղրիմի կարգավիճակի հարցով հանաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը’