‘
Մալայզիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, հաղորդում է France-Presse գործակալությունը: Թեկնածուների առաջադրման վերջին ժամկետը ապրիլի 20-ն է, որին կհաջորդի երկշաբաթյա քարոզարշավը:
Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ առջևում երկրի վարչապետ Նաջիբ Ռազակի գլխավորած «Ազգային ճակատն» է, հաղորդում է Reuters-ը: Ռազակի գլխավոր խնդիրը խորհրդարանում իր կուսակցության համար մեծամասնություն ապահովելն է, ինչն «Ազգային ճակատը» կորցրել էր 2008 թ. ընտրությունների արդյունքում: «Ազգային ճակատի» հիմնական մրցակիցը ընդդիմադիր ուժերի դաշինքն է՝ նախկին վարչապետ Անվար Իբրահիմի գլխավորությամբ:
Իշխող «Ազգային ճակատ» դաշինքը երկիրը ղեկավարում է 1956 թվականից ի վեր: Վերջին ընտրություններում նրա արդյունքները շատ ցածր էին: Ընդդիմությունն ընտրողների շրջանում ազդեցություն էր ձեռք բերել կոռուպցիային, հովանավորչությանը և ինքնիրավչությանը վերջ դնելու խոստումների շնորհիվ, հաղորդում է lenta.ru-ն:
‘