‘Մալդինի. Նոր մրցաշրջանում Իտալիայի առաջնությունը բարձր վարկանիշ կունենա’

1559

 «Միլանի» լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին կարծում է, որ Իտալիայի նոր առաջնությունն ավելի հետաքրքիր է լինելու:

«Ռոնալդուի տեղափոխությունը մեծ ոգևորություն է առաջացրել իտալական ֆուտբոլում: Սա անչափ կարևոր տրանսֆեր է Իտալիայի առաջնության համար: Եկեք չմոռանանք նաև Գոնսալո Իգուայինի՝ «Միլան» տեղափոխության մասին:

Բացի այդ, հիանալի կազմ է հավաքվել «Ինտերում»: Կարծում եմ՝ նոր մրցաշրջանում Իտալիայի առաջնությունը բարձր վարկանիշ կունենա»,- Մալդինիի խոսքը փոխանցում է «La Gazzetta dello Sport»-ը:

Նախորդ հոդվածը‘«Ռոմա»-ն Մեսսիի տրանսֆերի հարցով բանակցություններ է վարում «Բարսելոնա»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդական ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն’