‘Մալդիվները խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ’

1419

Մալդիվյան Հանրապետությունը հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ, հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստատեսությունը:

«Մալդիվները դառնում է վերջին երկիրը, որը խզում է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ»,- ասվում է Twitter-ում հեռուստատեսության հայտարարության մեջ:

Մինչ այդ ՝ երկուշաբթի առավոտյան, Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին հայտարարել են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն: Այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Դոհան աջակցում է ահաբեկչական կազմակերպությունների՝ «Մուսուլման եղբայրների» գլխավորությամբ: Այնուհետև Քաթարի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաև Եմենը և Լիբիայի ժամանակավոր կառավարությունը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արցախում ամառային դպրոց կգործի’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան փակում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը’