‘
Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդին, որը մեղադրվում է իշխանության չարաշահման մեջ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին նախագահի որոշմամբ պաշտոնանկ արվեց երկրի քրեական դատարանի գլխավոր դատավոր Աբդուլա Մուհամեդը, որից հետո ծայր առած հակակառավարական ելույթների ճնշման տակ նախագահ Նաշիդը ստիպված եղավ հրաժարական տալ:
Մալդիվների ժողովրդավարական կուսակցության ներկայացուցչի փոխանցմամբ՝ բազմիցս դատակոչված Մուհամեդ Նաշիդն այդպես էլ դատարան չի ներկայացել, ինչի պատճառով, ոստիկանությունը ստիպված է եղել ձերբակալել նրան և բերման ենթարկել:
Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС
‘