‘Մալիի զինյալները պայթեցրել են երկրի խոշորագույն քաղաքներից մեկի կամուրջը’

876

Մալիի իսլամիստական խմբավորումների զինյալները պայթեցրել են երկրի խոշորագույն քաղաքներից մեկի (Գաո) հետ կապող և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կամուրջը, որը գտնվում է Նիգերիայի սահմանի հարևանությամբ, հայտնում է France-Presse գործակալությունը:

«Իսլամիստները պայթեցրել են Թասիգա գյուղի կամուրջը: Ոչ ոք չի կարող մեկնել Նիգերիա կամ ժամանել Գաո քաղաք»,- գործակալության լրագրողին հայտնել է տեղի տրանսպորտային ընկերություններից մեկի սեփականատերը: Նիգերիայի ուժային կառույցները նույնպես հաստատում են կամրջի ավերման լուրը:

Արևմտյան լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են, որ ներկայումս Մալիի բանակը շարժվում է դեպի ծայրահեղականների վերահսկողության տակ գտնվող Գաո քաղաքը: 

Նախորդ հոդվածը‘Ինքնաթիռում ծեծկռտուք սարքած տղամարդը կպատժվի’
Հաջորդ հոդվածը‘«Նյուքասլի» հարձակվողը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով’